Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ հատուկ Mastercard World քարտապանների համար![]() 6 ապրիլի 2026 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին։ Բանկի գործող և նոր հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու արշավին, որի շրջանակում կխաղարկվի.
20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ։ Խաղարկությանը մասնակցելու հավելյալ քայլեր չկան․ պարզապես անհրաժեշտ է սովորականի պես կատարել գնումներ Mastercard World քարտով։ Մասնավորապես, սկսած ապրիլի 1-ից մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 250,000 ՀՀ դրամի չափով կատարած գնումների համար Mastercard World քարտապանը կստանա մեկ կոդ, որով էլ կմասնակցի այդ ամսվա 5 նվերների փաթեթների և վերջին՝ 2 ճամփորդական նվեր քարտերի խաղարկությանը։ Այսինքն՝ որքան շատ կոդեր հավաքի քարտապանը արշավի 4 ամիսների ընթացքում, այնքան կմեծանա 2․5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտ շահելու հավանականությունը։ Արշավն ուժի մեջ է 2026 թ․ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում՝ պատահականության սկզբունքով, 2026 թ․ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։ Խաղարկության օրերը կհայտարարվեն հավելյալ։ Mastercard World կարելի է պատվիրել Byblos Mobile-ով, որը հասանելի է App Store-ում և PlayStore-ում։ Արշավի մասին մանրամասն տեղեկություններ հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |