ՀԱԿ. «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ, ընտրություններին կմասնակցենք առանձին![]() 6 ապրիլի 2026 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ«Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ: «Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ: Հայ ազգային կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»,-ասվում է հայտարարության մեջ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է», ապա նրան անվանել է «ինքնաբավ և կայացած» գործիչ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |