ԿԿՀ-ն վարույթ չի ընդունել մետրոյում Փաշինյանի և Արմինե Մոսիյանի միջև արձանագրված միջադեպը![]() 7 ապրիլի 2026 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ՝ մետրոյում արձանագրված միջադեպի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացրել են հանձնաժողովից, հայտնում է «Փաստինֆոն»: «Պարզաբանեցին, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր վրա հասնել՝ արդեն վրա է հասել, վարույթ չի հարուցվել»,-ասվում է հանձնաժողովի մեկնաբանության մեջ: Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վեճի է բռնկվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, երբ կինը հրաժարվել է ընդունել Փաշինյանի կողմից առաջարկվող քարտեզի մակետը և դիրքորոշում ներկայացրել։ Փաշինյանը սկսել է բղավել երեխայի հետ մետրոյում գտնվող կնոջ վրա, մատ թափ տալ և արցախցիներին անվանել փախածներ։ «Ես ձեզ հետ կխոսեմ տենց: Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-կնոջ վրա բղավելով հայտարարել էր Փաշինյանը՝ երեխայի ներկայությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |