Պապոյանը դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանողների հետ հանդիպմանը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան![]() 8 ապրիլի 2026 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեպի ԱՄՆ և Եվրամիություն արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։ Մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: «Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել: ՌԴ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» ներմուծված ապրանքի ստուգման արդյունքում հայտնաբերել է լուրջ խախտումներ: Պարզվել է, որ ներմուծվող կոնյակը չի համապատասխանում ՌԴ ԳՕՍՏ-ի պահանջներին․ դրա բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ՝ «այսպիսով, տվյալ արտադրանքը փաստացի չի կարող համարվել կոնյակ»։ Գերատեսչությունն արդեն դիմել է դատարան՝ լիցենզիայի կասեցման և հնարավոր ուժը կորցնելու պահանջով։ Ներկայացված նյութերը նաև մատնանշել են վարչական իրավախախտման առկայությունը։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |