«Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջատար թեկնածուները հայտնի են![]() 9 ապրիլի 2026 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուի անունները, ցանկը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը հաստատվել է ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում: Ցուցակը հետևյալ տեսքն ունի.
Գործող գումարման Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 27 մանդատ։ Խմբակցության ներկայիս ղեկավար Սեյրան Օհանյանը չի ընդգրկվել ցուցակում, իսկ քարտուղար Արծվիկ Մինասյանը 29-րդ հորիզոնականում է։ Բացի այդ, ցուցակում բացակայում է նաև Արմեն Ռուստամյանի անունը, իսկ Լևոն Քոչարյանը 10-րդն է։ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |