Փաշինյան․ Պուտինի հետ կհանդիպենք հունիսի երկրորդ կեսին![]() 9 ապրիլի 2026 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսվում է նոր հանդիպում՝ հունիսի երկրորդ կեսին։ Ճեպազրույցում նա նշել է, որ Պուտինի հետ որևէ կուլիսային հանդիպում չի եղել, այլ տեղի է ունեցել աշխատանքային ճաշ, որի ընթացքում զրուցել են ոչ պաշտոնական մթնոլորտում։ «Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասել է Փաշինյանը։ Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |