Բավրայի մոտ երկրաշարժը զգացվել է Շիրակում և Լոռիում

Բավրայի մոտ երկրաշարժը զգացվել է Շիրակում և Լոռիում

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18։44-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 4-5 բալի։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ բնակավայրերում՝ մոտ 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են 41.17⁰ հյուսիսային լայնության և 44․00⁰ արևելյան երկայնության կոորդինատներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---