ՇՄ նախարարը Օսլոյում կքննարկի COP17-ի նախապատրաստական աշխատանքները![]() 13 ապրիլի 2026 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով լինելու է Օսլոյում։ Այցի ընթացքում նախատեսվում են բարձրաստիճան նախարարական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կենտրոնանալու են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների վրա։ Այցի գլխավոր նպատակն է ՀՀ և Նորվեգիայի Թագավորության միջև համագործակցության ամրապնդումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքի քննարկումը։ Հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման նպատակով։ Քննարկումների օրակարգում ընդգրկվել են նաև քաղաքային կլիմայական գործողություններին, կլիմայական հարմարվողականությանը, ազգային և գլոբալ մակարդակներում կենսաբազմազանության կառավարմանը, կլիմայական դիվանագիտությանը, գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվությանը (DSI), ինչպես նաև կենսաբազմազանության ֆինանսավորմանը վերաբերող թեմաներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջև սիներգիկ համագործակցության հնարավորություններին։ Այցը նպատակ ունի խթանել երկկողմ քաղաքական երկխոսությունը և ձևավորել գործնական առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել COP17-ի ընթացքում՝ որպես Հայաստանի և Նորվեգիայի համատեղ ներդրում միջազգային բնապահպանական գործընթացներում։ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |