Վրաստանում փակ է դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհը![]() 13 ապրիլի 2026 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների հետևանքով ժամանակավորապես փակվել է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկին տանող ճանապարհը, հայտնում է Sputnik Արմենիան Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի վրա հղումով: Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է կիրառվել ներպետական նշանակության Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում։ Արդյունքում դադարեցվել է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» - «Բավրա» սահմանային անցակետ։ Արդեն չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակետը նույնպես փակ է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |