Ֆրանսիայի Հայոց թեմում քննարկել են արցախցիների իրավունքներին առնչվող հարցեր![]() 14 ապրիլի 2026 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարանում, ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում: «Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։ Մտահոգության առարկա էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության գրասենյակում աշխատանքային հանդիպում է ունեցել ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |