Սիմոնյանը Ստամբուլում հանդիպելու է Ադրբեջանի գործընկերոջ հետ![]() 14 ապրիլի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին: Նա նշել է, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։ «Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ: Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,-ասել է նա: Սիմոնյանը նշել է, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ապրիլի 7-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քաղաքական հարցեր չեն քննարկվել, հայտնում է Sputnik Արմենիան: «Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,–ասել է Սիմոնյանը։ Ապրիլի 16-19-ը Ստամբուլում անցնելու է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |