«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին![]() 14 ապրիլի 2026 - 14:28 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում: «Ուսումնասիրելով դաշտը՝ հասկացել ենք, որ այն բովանդակությունը, որը մենք ենք տալիս մեր ժողովրդին՝ հանգիստ, նորմալ կյանք ունենալու և վերջապես քաոսը դադարեցնելու առումով, առանց արկածախնդրությունների, այդ օրակարգն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չի սպասարկվում», - ասել է Մարուքյանը։ Նա նշել է, որ մոտ 6 ամիս փորձել են ձևավորել միասնական ընդդիմություն մեկ ճակատով և մեկ ցուցակով, սակայն չի ստացվել: Մարուքյանը չի ասել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն: Մարուքյանին է միացել լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը՝ դադրեցնելով լրագրողական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Բարդագույն որոշում եմ կայացրել․ ժամանակավորապես դադարեցնում եմ լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» հետ ընտրություններին մասնակցելու համար։ ․․․Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու, այլ խոսելու ենք մեր երկրի առջև ծառացած մահացու սպառնալիքների մասին՝ ցույց տալով դրանց հաղթահարման եղանակները։ Պատրաստ ենք պայքարի, գնալու ենք մինչև վերջ, բռնվեք»,–գրել է Փաշոյանը: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |