Ռուբինյան․ Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման ակնարկ չի եղել

Ռուբինյան․ Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման ակնարկ չի եղել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան մատակարարվող գազի գնի թանկացման վերաբերյալ որևէ ակնարկ չի արել, հայտարարել է Աժ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է Sputnik Արմենիան:

Լրագրողներից մեկը հիշեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, և հարցրել Ռուբինյանին` ՀՀ–ն իսկապե՞ս նման քայլի կգնա, եթե գազի գինը թանկանա։

«Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել: Դուք նկատի ունեք, որ ՌԴ-ն պետք է ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի՞ համար։ Գազի գինը թանկացնելու վերաբերյալ ակնարկ անում են որոշ քաղաքական ուժեր ու նրանց ենթարկվող լրատվամիջոցները»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ թիրախավորելու է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական միջոցները` ակնարկելով, որ այդ լրատվամիջոցները սպասարկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ առաջացած որոշակի խնդիրներին` Ռուբինյանը շեշտել է, որ դրանք միշտ էլ եղել են, և տարիների ընթացքում ոչ մի կատաստրոֆա տեղի չի ունեցել։

«Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները և բնական է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ ենք համաձայնություն ունենալու»,–ասել է նա։

Ապրիլի 1–ին Մոսկվայում Փաշինյան–Պուտին հանդիպումը ՌԴ նախագահն ասել էր, որ ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է զգալիորեն ավելի էժան, քան Եվրոպայի երկներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---