Ապրիլի 18-ին՝ շաբաթօրյակ Հրազդանի կիրճում![]() 14 ապրիլի 2026 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ աջակցությամբ անցկացնելու է շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։ «Այս նախաձեռնությունը միայն մաքրապատում չէ։ Մենք կարևորում ենք նաև աղբի տեսակավորումը՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը և նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Միջոցառման ընթացքում կանցկացվեն բնապահպանական մրցույթներ, կներկայացվեն Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերը, տեղի կունենա վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես: Շաբաթօրյակի մեկնարկը 10:00-ին է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |