Գինեգործները 3 մլրդ դրամ հարկ են վճարել պետական բյուջե

Գինեգործները 3 մլրդ դրամ հարկ են վճարել պետական բյուջե

PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում գինեգործության ոլորտում գործունեություն է իրականացրել 192 հարկ վճարող, որոնք միասին պետական բյուջե են վճարել մոտ 3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և ապահովել 1846 աշխատատեղ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

ՊԵԿ հաղորդագրությունում ընդգծվել է, որ այս ցուցանիշները արտացոլում են ոչ միայն հարկային մուտքերը, այլև համայնքներում ստեղծված աշխատատեղերը, հայկական գինեգործության ճանաչելիության աճը և միջազգային շուկաներում դրա ներկայությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---