Միրզոյանն ու Կալասը Բրյուսելում քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը![]() 14 ապրիլի 2026 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգը: Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկյացնող այլ հարցերի շուրջ։ 2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |