Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից![]() 15 ապրիլի 2026 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հսկող դատախազի որոշմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կիրառվել է բացակայելու արգելք, գրում է Factor.am-ը: «Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,-հայտնել են դատախազությունից: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Դավիթ Մինասյանի ազատ արձակումը պայմանավորված է հանրային ակտիվ արձագանքով և անարդարության հանդեպ անհանդուրժողականությամբ։ Նա նշել է, որ Դավիթ Մինասյանը արդեն 16 օր գտնվել է անազատության մեջ։ «Դատախազի որոշմամբ ազատ է արձակվում Դավիթ Մինասյանը։ Նշեմ, որ նա այդ դատախազն է, որը որ 2 թե 3 օր առաջ մերժել էր մեր պաշտպանական թիմի դիմումը՝ Դավիթին ազատ արձակելու մասին։ Հիմա սեփական նախաձեռնությամբ որոշեց, որ պետք է ազատ արձակի։ Լավ արեց, որ ազատ արձակեց, բան չունեմ ասելու, բայց նորից ասեմ՝ ես սա համարում եմ հանրային մեծ արձագանքի արդյունք»,- ասել է փաստաբանը։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Հետագայում իրականացվել են խուզարկություններ, և մարտի 31-ին հայտնի է դարձել, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ, իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին կալանավորվել է երկու ամսով։ Ապրիլի 3-ին նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու նպատակով, սակայն ավելի ուշ նրա առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է նախ «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» բժշկական կենտրոնհետո նորից ՔԿՀ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |