Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ![]() 15 ապրիլի 2026 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում։ FinTech Armenia-ն նպատակ ունի Հայաստանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ այնպիսի ոլորտների ներգրավմամբ, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում արհեստական բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունը և բանկային փոխակերպումը: Անդամակցելով ասոցիացիային՝ Բիբլոս Բանկ Արմենիան վերահաստատում է իր հանձնառությունը նպաստելու Հայաստանի արագ զարգացող ֆինտեխ էկոհամակարգի զարգացմանը։ Բանկի փորձառու մասնագետները կներգրավվեն ասոցիացիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են բանկային փոխակերպումը, ստարտափներն ու վենչուրային կապիտալը, ՀՀ ԿԲ Sandbox-ը և կրթությունը։ «FinTech Armenia ասոցիացիային միանալու նպատակը Բիբլոս Բանկ Արմենիայի և Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի միջև ամուր կամուրջի ստեղծումն է։ Այս գործընկերությունը միավորում է ֆինանսական նորարարությունն ու գիտելիքը, ստեղծում ոլորտի խաղացողների միջև բիզնես նեթվորքինգի և փորձի փոխանակման հնարավորություններ, առաջ մղում թվային փոխակերպման օրակարգը։ Նման համագործակցությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է նպաստել Հայաստանում դինամիկ ֆինտեխ միջավայրի զարգացմանը»,- նշել է Բանկի նորարարության և թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանը։ «Բիբլոս Բանկ Արմենիայի՝ մեր արագ զարգացող տարածաշրջանային ասոցիացիայի և համաշխարհային կապ ստեղծող հարթակում ընդգրկվելը ևս մեկ կարևոր փուլ է մեր ճանապարհին՝ թե՛ Հայաստանի, թե՛ ֆինանսական տեխնոլոգիաների շնորհիվ կատարվող միջազգային բանկային վերափոխման համար։ Բանկն ապահովում է հաճախորդների սպասարկման բացառիկ որակ՝ համատեղելով թվային արդյունավետությունը մարդկային շփման հետ։ Մենք վստահ ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան դրական ներդրում կունենա ու կնպաստի հայկական ֆինտեխ համայնքի մասնակիցների ինտեգրմանը համաշխարհային ֆինանսական էկոհամակարգին և հակառակը»,- ասել է FinTech Armenia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |