Փաշինյան․ ՀՀ-ն չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիությանն անդամագրվելու համար![]() 15 ապրիլի 2026 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիությանն անդամագրվելու համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ։ «Այո՛, մենք օրենք ենք ընդունել ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ մեր ռազմավարությունն այն է, որ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, թե եթե մենք օրենք ենք ընդունել, ապա դուք պետք է մեզ ԵՄ ընդունեք արդեն 1 ամսից»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Փաշինյանը հավելել է, որ ինտեգրման գործընթացում անհրաժեշտ է պահպանել «զրո նյարդեր» մոտեցումը։ «Եթե Եվրոպական միությունը կորոշի մեզ ընդունել, շատ լավ, եթե չընդունի, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից, լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր», – նշել է նա։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը տարբեր արձագանքներ է առաջացրել։ Այս որոշման վերաբերյալ Կրեմլում հայտարարել են, որ հնարավոր չէ միաժամանակ անդամակցել թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ Եվրամիությանը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, իսկ օրինագծի քննարկումը դիտարկել է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ՝ այն համեմատելով «Տիտանիկի» տոմս ձեռք բերելու հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |