ԱՆ․ Երեխաների շրջանում ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր![]() 15 ապրիլի 2026 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր, հայտնում է առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ ազատ շաքարների ավելցուկային օգտագործումը հանգեցրել է ավելորդ քաշի և ճարպակալման, միաժամանակ մեծացրել է դրանց հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային խնդիրների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և որոշ քաղցկեղների զարգացման հավանականությունը։ Որո՞նք են ազատ շաքարները ● Արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից սննդամթերքին և ըմպելիքներին ավելացված շաքարներ։ ● Մեղրի, օշարակների, մրգահյութերի և մրգահյութի խտանյութերի մեջ պարունակվող բնական շաքարներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաքարները ապահովում են էներգիա (1 գ = 4 կկալ), սակայն չեն համարվում անհրաժեշտ սննդանյութեր։ Մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սննդամթերք և ըմպելիքներ տալուց։ 2 տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին առաջարկվում է սահմանափակել ազատ շաքարների օգտագործումը՝ օրական էներգիայի ընդունման 10%-ից պակաս մակարդակում (մոտ 50 գրամ կամ մոտ 12 թեյի գդալ՝ օրական մոտ 2000 կկալ օգտագործման դեպքում)։ Ժամանակակից սննդակարգում օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում, որոնք հաճախ չեն ընկալվում որպես քաղցրավենիք։ Օրինակ՝ կետչուպի մեկ ճաշի գդալը պարունակում է մոտ 4 գրամ (մոտ մեկ թեյի գդալ) ազատ շաքար, իսկ շաքարով քաղցրացված գազավորված ըմպելիքի մեկ շիշը կարող է պարունակել 40 և ավելի գրամ շաքար։ Շաքարի օգտագործումը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել բարձր շաքար պարունակող մթերքների և ըմպելիքների կիրառումը, այդ թվում՝ քաղցրացված ըմպելիքներն ու քաղցրավենիքը։ Խորհուրդ է տրվում նաև քաղցր նախուտեստները փոխարինել թարմ մրգերով և հում բանջարեղենով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |