Պապոյան․ Պարարտանյութերի գները զգալի թանկացել են՝ կընդունվի աջակցության որոշում![]() 15 ապրիլի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիներին` ձեռքբերել պարարտանյութ, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկացել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա նշել է, որ կառավարության առաջիկա նիստում կընդունեն աջակցության որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան: «Աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված` ամբողջ աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում և Հայաստանում, պարարտանյութերի գները զգալի թանկացել են։ Դա նաև մեր շուկայում է արձանագրվել, ու մեր քաղաքացիներն այդ մասին գիտեն»,– ասել է նախարարը։ Պապոյանը նշել է, որ կառավարությունը նախատեսում է այս շաբաթ ընդունել համապատասխան որոշում՝ կիրառելով 2022-23 թվականներին օգտագործված աջակցության մեխանիզմը։ Նա պարզաբանել է, որ նախատեսվում է փոխհատուցել պարարտանյութի գնի այն մասը, որը գերազանցում է 8000 դրամը, սակայն ոչ ավելի, քան 3000 դրամ՝ յուրաքանչյուր 50 կգ-ի համար՝ հաշվի առնելով պետական բյուջեի սահմանափակումները։ Նախարարը հավելել է, որ աջակցությունը վերաբերում է բոլոր հիմնական տեսակներին՝ ֆոսֆորական, ազոտական, կալիումական, ինչպես նաև դրանց համակցված պարարտանյութերին։ Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցման, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում և պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |