21 քաղաքական ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար![]() 15 ապրիլի 2026 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 21 քաղաքական ուժ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ օգտահաշիվ բացելու նպատակով։ Այդ մասին այտնել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը, հայտնում է Factor.am-ը: Օգտահաշիվ բացելու փաստը չի ենթադրում ընտրություններին մասնակցության հայտի պարտադիր ներկայացում։ Նշված ուժերի թվում են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա դեմոկրատական» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական բևեռը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը, Ռեֆորմիստների կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Արդարություն և հայրենիք» կուսակցությունը, Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնելը, որը պետք է էլեկտրոնային եղանակով ուղարկվի ԿԸՀ մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18։00-ը։ Այն քաղաքական ուժերը, որոնք դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից արդեն կարող են ներկայացնել առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |