Քաղավիացիա․ Մայիսի 3-5-ը թռիչքների արգելքը կապ չունի կոմերցիոն թռիչքների հետ![]() 16 ապրիլի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ օդային տարածքում մայիսի 3-5-ը սահմանվող թռիչքների արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանման մեջ: Նշվում է նաև, որ արգելքը կապված է միայն նշված ժամանակահատվածում Հայաստանում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Դադարեցվելու են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը՝ պայմանավորված անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ «2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը, մասնավորապես․ • ոչ առևտրային գործարարական թռիչքները, • ուսումնական թռիչքները, • անձնական թռիչքները, • գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները, • անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները: Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |