ԶԼՄ․ Ստամբուլում մեկնարկել է Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումը![]() 17 ապրիլի 2026 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում, մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում է APA-ն: Ապրիլի 16-ին նրանք կարճ շփում էին ունեցել: Ավելի վաղ Սիմոնյանն ասել էր, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Վերջին անգամ Սիմոնյանը և Գաֆարովան հանդիպել են Ժնևում 2025-ի հոկտեմբերին ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ներկայությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |