Թրամփը չի բացառել, որ անձամբ կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղ համաձայնության կնքմանը![]() 17 ապրիլի 2026 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգում, իր կարծիքով, անհրաժեշտ չի լինի, քանի որ Թեհրանը ձգտում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ՝ Հորրմուզի նեղուցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։ Նա նաև չի բացառել, որ անձամբ կմասնակցի Իրանի հետ խաղաղ համաձայնության կնքմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Եթե համաձայնագրի ստորագրումը տեղի ունենա Իսլամաբադում, ես լիովին կարող եմ գնալ այնտեղ», — ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ բանակցային խմբերի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ արդեն այս հանգստյան օրերին։ Միաժամանակ, հնարավոր է, որ հրադադարի ռեժիմի երկարաձգումը նույնիսկ անհրաժեշտ չլինի, քանի որ կողմերը «վարում են կառուցողական երկխոսություն», իսկ Թեհրանը «ցանկանում է համաձայնագիր կնքել»։ Ավելի վաղ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ պայմանավորվելով այդ երկրների միջև հրադադարի շուրջ։ Նրանց հակամարտությունը սրվել է անցած ամսվա սկզբին՝ Թել Ավիվի և Վաշինգտոնի կողմից Իրանի ուղղությամբ իրականացված հարվածներից հետո։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հայտարարումից հետո լիբանանյան «Հեզբոլլա» շարժումը դադարեցրել է Իսրայելի դեմ գործողությունները, սակայն դրանք վերսկսել է Լիբանանի վրա զանգվածային հարվածներից հետո։ Իրանում հայտարարել են, որ այդ երկրի դեմ հարձակումների դադարեցումը եղել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական պայմաններից մեկը՝ զգուշացնելով, որ դրանց շարունակումը կարող է խափանել բանակցությունները։ Անցած հանգստյան օրերին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։ Դրա արդյունքներով Թեհրանը հայտարարել է, որ կողմերը չեն հասել համաձայնության մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Մասնավորապես, Վաշինգտոնը պնդել է հարստացված ուրանի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հանդիպումից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ն սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ որը համարվել է արաբական երկրներից վառելիքի մատակարարման կարևոր ուղի։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ նեղուցով արդեն անցել են մի քանի նավեր, այդ թվում՝ իրանական սուպերտանկեր, որը կարող է տեղափոխել երկու միլիոն բարել նավթ։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |