Գրիգորյանը՝ «Հայաստանի» ծրագրի մասին․ 15 տարի աշխատած ուսուցիչը կհամարվի ատեստավորված, աշխատավարձը կբարձրանա

Գրիգորյանը՝ «Հայաստանի» ծրագրի մասին․ 15 տարի աշխատած ուսուցիչը կհամարվի ատեստավորված, աշխատավարձը կբարձրանա

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը։

Դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանն ասել է․ «15 տարվա աշխատանքից հետո ուսուցիչները կհամարվեն ատեստավորված, և նրանց աշխատավարձը կբարձրանա», հայտնում է Aravot.am-ը:

Նա հավելել է, որ ուսուցիչը կստանա այնքան աշխատավարձ, որքան կստանար, եթե բարձր միավորներով կաղթահարեր ատեստավորումը:

«Ես, որպես ուսուցիչ, որը 10 տարի աշխատել է կրթական համակարգում, պետք է ասեմ, որ այն ուսուցիչը, որն ամեն օր մտնում է դասարան, շփվում է երեխաների հետ, փոխանցում է գիտելիքները, կարիք չունի ատեստավորման համակարգով անցնելու, որպեսզի իր աշխատավարձը բարձրանա»,- հավելել է Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ դատավորների աշխատավարձը բերում և ԱԺ-ով բարձրացնում են:

«Վերջերս, օրինակ, ՍԴ դատավորի աշխատավարձի բարձրացման օրինագիծ էին բերել, քաղաքական մեծամասնությունն էլ կողմ էր քվեարկել։ Այսինքն՝ դատավոր, դատախազ, քննիչ՝ բոլորինը օրենքով պետք է բարձրացվի, իսկ ուսուցիչը, որ ամեն օր մտնում է դասարան, պետք է ստորացուցիչ ատեստավորման համակարգով անցնի, որ նո՞ր աշխատավարձը բարձրանա»,-նշել է ԱԺ պատգամավորը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---