«Ուժեղ Հայաստանի» գրասենյակից ձերբակալվածներից 12–ի հանդեպ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք![]() 17 ապրիլի 2026 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ապրիլի 16-ին ձերբակալված 14 անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը: Կուսակցության անդամ Գոհար Մելոյանն իր հերթին հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |