Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում![]() 17 ապրիլի 2026 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Միջխորհրդարանական միության 152-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը նշել է, որ Անկարան կարևորում է Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը՝ ընդգծելով համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Քուրթուլմուշն ասել է, որ պետք է ամրապնդել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության մեխանիզմը և հնարավոր է իրականացնել ավելի ընդգրկուն աշխատանք՝ այդ ձևաչափում ներգրավելով նաև Հայաստանը, հայտնում է Factor.am-ը: Նա նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային հակամարտությունների վրա՝ նշելով, որ Թուրքիան կարևորում է խաղաղությունն ու կայունությունը Սև ծովի, Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի և Կովկասի տարածաշրջաններում։ Նրա գնահատմամբ՝ կայուն միջավայրի ձևավորումը կարող է նպաստել տնտեսական զարգացման և բարգավաճման աճին։ Ավելի վաղ Քուրթուլմուշը անդրադարձել էր նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման հեռանկարներին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |