Սիմոնյանն ու Պապուաշվիլին Ստամբուլում քննարկել են համագործակցության հարցեր![]() 17 ապրիլի 2026 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպմանը քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին: Սիմոնյանը հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանների նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |