ԿԳՄՍՆ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են

ԿԳՄՍՆ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի շինարարական և վերականգնման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այժմ կատարվում են մաքրման աշխատանքներ:

«Այս փուլում մաքրման աշխատանքներ են տարվում, որոնք նույնպես կավարտվեն Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին ընդառաջ»,– հայտնել են գերատեսչությունից:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50–րդ տարելիցի կապակցությամբ։

Հուշահամալիրի և թանգարան–ինստիտուտի տարածքում լայնածավալ պլանային վերանորոգման գործընթացը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ղեկավարությամբ, ով համահեղինակն է հուշահամալիրի և նույնանուն թանգարան–ինստիտուտի նախագծի, որը կառուցվել է գրեթե 60 տարի առաջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---