Ֆիդանը հուսով է, որ Բաքու-Երևան խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի![]() 20 ապրիլի 2026 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի: «Թուրքիան հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս ունի»,-ասել է նա, հայտնում է Report․az-ը: Ֆիդանը հավելել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսապես շահավետ կլինի: «Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման գործում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այս միջանցքի անվտանգության տեսանկյունից։ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար շատ կարևոր երթուղի է։ Այս հարցի շուրջ մենք աշխատում ենք նաև Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան», - հավելել է Թուրքիայի նախարարը։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |