Մեղրիի ջրի մաքրման կայանը կապամոնտաժվի, կկառուցվի նորը![]() 20 ապրիլի 2026 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մեղրիի ջրի մաքրման կայանը կապամոնտաժվի, կկառուցվի նորը: Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման ծրագրի շրջանակներում՝ «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում, նորի կառուցում» օբյեկտի համար 2022 թ․ կնքվել են շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար պայմանագրեր: Պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա բացթողումների, սխալների և վրիպակների հետ, որի հիմքով շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի ընթացքը կասեցվել է մինչև նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա խնդիրների վերացումը և դրանք պատվիրատուի կողմից կապալառուին հանձնելը։ ՀՏԶՀ-ի հանձնարարությամբ նախագծող կազմակերպությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, կազմել է նախագծանախահաշվային նոր փաստաթղթեր, որի համար ձեռք է բերվել նաև փորձագիտական դրական եզրակացություն: Երևանի մի շարք վարչական շրջանների կոյուղատար համակարգերի հիմնանորոգման, հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով կկառուցվի և/կամ կհիմնանորոգվի 27 կոյուղատար համակարգ, ինչպես նաև կկառուցվի 2 հեղեղատար համակարգ՝ ապահովելով տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի բարելավում, ջրահեռացման արդյունավետ կազմակերպում և քաղաքային միջավայրի անվտանգ շահագործում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |