Քաղաքապետ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել![]() 20 ապրիլի 2026 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 8 նոր ավտոբուսի գումար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Որքան էլ մեր նոր մեթոդը որոշակի անհարմարություններ ստեղծում է, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավական էֆեկտիվ է»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն: Ավինյանը նաև նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է 45 նոր տրոլեյբուսի մատակարարում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի գնման հայտը։ Քաղաքապետին զեկուցվել է, որ ներկայում տրոլեյբուսները գտնվում են ճանապարհին՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Ապրիլի 6-ին Ավինյանը կոչ էր արել բոլոր ավտոբուսների վարորդներին ներգրավվել ուղեվճարների հավաքագրման գործընթացում՝ շեշտելով, որ հավաքագրման մակարդակից կախված են նաև արտաժամյա վճարումները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |