Միրզոյանն ու Պրևոն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր![]() 21 ապրիլի 2026 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ, քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակում։ Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային հարցերին, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող թեմաներին։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով աջակցում է Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ստեղծել միջազգային մեխանիզմ, ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ին զբաղեցրած դիրքեր, ինչպես նաև լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։ Բաքուն ԱԳՆ է կանչել և բողոք է հայտնել Բելգիայի դեսպանին խորհրդարանի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |