Ադրբեջանից դիզելային վառելիք է ուղարկվել ՀՀ![]() 21 ապրիլի 2026 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ 16 վագոն (974 տոննա) դիզելային վառելիք, հայտնում է APA-ն: Նշվում է, որ ապրիլի 21-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել 7610 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին: Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ից հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |