«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը

PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, կորպորատիվ ոճով կառուցված տարածք, հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը:



«Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցի կառուցման քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն սպասարկման կետերի ստեղծում Հայասատանի եւ ԼՂՀխոշոր քաղաքներում, այլեւ գործող մասնաճյուղերի արդիականացում, սպասարկման միասնական ստանդարտների եւ կորպորատիվ ոճի ներդրում: Ծրագրի շրջանակներում ձեւափոխվում է մասնաճյուղերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխումների հիմնական նպատակը սպասարկմանսրահների բաժանումն է ըստ գործառույթների: «Յունիբանկ»-ում վստահ են, որ սուրմրցակցության պայմաններում միայն ծառայությունների ցանկ առաջարկելը բավարար չէ: Այսօր բանկի ընտրության հարցում հաճախորդները հաշվի են առնում նաեւ սպասարկման մակարդակը եւ տարածքի տեղակայման հարմարավետությունը:



Վերջերս նոր, ժամանակակից կորպորատիվ ոճի տարածք տեղափոխվեց նաեւ բանկի ղարաբաղյան մասնաճյուղերից մեկը` «Ստեփանակերտ»-ը:Նշենք, որ արդիականացման աշխատանքներն անց են կացվում առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի խախտման եւ հաճախորդներին անհարմարություններ պատճառելու:



Այսօր «Յունիբանկ»-ն ունի 30 մասնաճյուղ: Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է 10 նոր մասնաճյուղերի շահագործում, որոնցից մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը` մոտ օրերս:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---