Ծանրորդ Գոռ Սահակյանը` ԵԱ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը` ԵԱ արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (71 կգ) դարձել է Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Երկամարտում նա բարձրացրել է 330 կգ (150+180), հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:

Ավելի վաղ փոխչեմպիոնի կոչում էին ստացել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) և Գառնիկ Չոլաքյանը (60 կգ)։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---