Amnesty International․ ՀՀ-ում ոստիկանության բարեփոխումները չեն փարատել ուժի չարաշահման մտահոգությունները![]() 22 ապրիլի 2026 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Amnesty International-ի նոր զեկույցի համաձայն Հայաստանում ոստիկանության բարեփոխումները, ներառյալ 2024 թվականին հավաքների վերահսկման բարելավման նպատակով ընդունված նոր օրենքը, չեն փարատել ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության անպատժելիության շուրջ մտահոգությունները։ Զեկույցում առանձնահատուկ շեշտադրում է արվել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաների վրա՝ արձանագրելով, որ հենց այդ ժամանակահատվածում առավել ակնառու են եղել մարդու իրավունքների խախտումները, հայտնում է Factor.am-ը: Amnesty International-ը փաստել է, որ թեև առկա են ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման բազմաթիվ ապացույցներ, հետագա քրեական վարույթներ հարուցվել են միայն ցուցարարների դեմ։ Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել 16 ցուցարար, մինչդեռ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս իրավիճակը վկայում է, որ ոլորտում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները դեռևս չեն ապահովել ոստիկանության գործողությունների նկատմամբ բավարար հաշվետվողականություն։ 2025-ի ապրիլի զեկույցում Amnesty International-ը նշել է՝ ապրիլին և մայիսին վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ անօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև՝ սահմանի սահմանազատման համաձայնագրի դեմ անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում։ Արդյունքում վիրավորվել է 101 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան, իսկ 98 անձ, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է։ Առնվազն 15 անձ հետագայում մեղադրվել է խուլիգանության և հասարակական կարգը խախտելու մեջ։ Ոստիկանության արձագանքի համաչափության և օրինականության վերաբերյալ իրականացված հետաքննությունից հետո իրավապահ մարմնի որևէ աշխատակցի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |