ՀՀ-ն ու Իրաքը քննարկել են իրավապահ համակարգերի առանձնահատկությունները![]() 22 ապրիլի 2026 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Իրաքի ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետ Հասան Հադի Լազիզը Երևանում տեղի ունեցաշ հանդիպմանը քննարկել են իրավապահ համակարգերի առանձնահատկությունները: Այվազյանն ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը, հատկապես կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, և շնորհակալություն հայտնել այցի նախաձեռնության համար։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Քննչական կոմիտեի կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում քննվող գործերի առանձնահատկությունները։ Իրաքյան կողմը նույնպես ներկայացրել է իր երկրի իրավապահ համակարգի կառուցվածքն ու գործունեությունը։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ համակարգերի մոդելների տարբերությունները և հնարավոր համագործակցության ուղղությունները։ Հանդիպման ավարտին ընդգծվել է փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ իրավական հարցումներին արագ արձագանքելու, փորձի փոխանակման և շարունակական համագործակցության ապահովման նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |