Գրիգորյանը համագործակցության հարցեր է քննարկել Մոլդովայի գործընկերոջ հետ![]() 22 ապրիլի 2026 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, քննարկել համագործակցության հարցեր: Այդ մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,– գրել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |