Սարգսյան. Շատ եմ ուզում, որ 2021թ․ խորհրդարանական ընտրությունների սցենարը չկրկնվի![]() 22 ապրիլի 2026 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններից սպասելիքներին, պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք հավանական համարում է 2021թ․ խորհրդարանական ընտրությունների սցենարի կրկնությունը, հայտնում է Panorama.am-ը: «Շատ եմ ուզում, որ չկրկնվի»,-ասել է նա: Նա արձագանքել է նաև այն դիտարկմանը, թե ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության հարցը առաջնահերթ չդարձնելու դեպքում հնարավոր է բարելավել կյանքը։ «Մեկ տերմինով անհնար է նկարագրել։ Հիմարություն է, ազգադավություն, այլ ասելու բան չկա»,-ասել է նա: Սարգսյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 14-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |