Զոհված զինծառայողի հայր. Մի hավատաgեք այսօրվա կեղծ, թրքաhպատակ իշխանությանը![]() 23 ապրիլի 2026 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորածների հարազատները, ի նշան բողոքի, ժամանակավորապես փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ նրանք համատեղ քննարկում էին պահանջել ԱԺ պատգամավորների հետ, սակայն նրանց հետ հանդիպելու են գնացել միայն ընդդիմադիրները, հայտնում է Aysor.am-ը: 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Խաչատրյանի հայրը՝ Արտավազդ Խաչատրյանը, Գորիսից եկել է Երևան՝ մասնակցելու որդեկորույս ծնողների ակցիային, ովքեր պահանջում են 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ լսումներ կազմակերպել ԱԺ մեծ դահլիճում։ «Համոզված չէի, որ ևս մեկ անգամ չենք խաբվելու, ինչպես այս վեց տարիների ընթացքում։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ խաբված ենք այսօրվա թրքահպատակ իշխանությունների կողմից»,- ասել է Խաչատրյանը, հայտնում է Panorama.am-ը: Նա կոչ է արել «չհավատալ այս իշխանությունների խաղաղության օրակարգին»։ «Այսօրվա թրքահպատակ, կեղծ իշխանությունները խաղաղություն չեն բերել, սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, քանի որ այնքան բան է խոստացել Էրդողանին և Ալիևին, որ եթե չանի, հաստատ պատերազմ կլինի։ Մի հավատացեք այսօրվա կեղծ, թրքահպատակ իշխանությանը»,- ասել է Խաչատրյանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ դիմել են տարբեր պաշտոնյաների՝ լսումներին մասնակցելու և համապատասխան պայմաններ ապահովելու համար, սակայն մերժում են ստացել։ «Ստացվում է՝ այս 6 տարիների ընթացքում, ովքեր խոսել են ծնողների հետ, ինչ ձևաչափով հանդիպում եղել է, պահանջել են լինի դռնփակ։ Երբ մի անգամ ծնողները կանգեցին ու ասացին՝ ուզում են հրապարակային, բաց քննարկում լինի ուղիղ եթերում, գան, պատասխանեն հարցերին, թե ինչու են թաքցնում պատերազմի հանգամանքները, ինչ հանգամանքներում են զոհվել կամ անհետ կորել իրենց երեխաները, սկսեցին խուսափողական պատասխաններ տալ։ Այսօր այստեղ ինչ տեղի է ունենում և ինչ տեղի է ունենալու, գլխավոր պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է, ԱԺ գլխավոր քարտուղարը, ովքեր հարկ չհամարեցին ընդառաջել ու ծնողներին տրամադրել այն դահլիճը, որն ուզում էին»,- ասել է Թովմասյանը։ Պատգամավորը նաև նշել է, որ պաշտոնապես դիմել է ԱԺ ղեկավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան դահլիճ, սակայն տրամադրվել է փոքր սրահ, որը չի կարող տեղավորել բոլոր մասնակիցներին։ «Այսօր իրենք տրամարդել են 334 փոքր սրահը, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորվեն ծնողները։ Դա նաև արժանապատության հարց է. եթե դու ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են 50-60 հոգանոց դահլիճ, ինչպե՞ս տեղավորվենք։ Բացի այդ, ըստ էության, կա քաղաքական որոշում, որ որևէ մեկը պետք է չմասնակցի այդ լսումներին, քանի որ իրենք պատրաստ չեն բաց քննարկումների»,- ասել է նա։ Խորհրդարանը մերժել է հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, ԱԺ աշխատակազմից չեն պարզաբանել, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |