ԱԽ քարտուղար. Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա![]() 23 ապրիլի 2026 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա, հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումի» շրջանակում անցկացված պանելային քննարկմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատման հարցերին։ Քննարկումը տեղի է ունեցել «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով՝ Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի մասնակցությամբ։ Իր ելույթում Գրիգորյանը անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և դրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ ԱԽ քարտուղարը խոսել է նաև տարածաշրջանային ապաշրջափակման կարևորության մասին՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը և դրանց արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունները։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |