Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին![]() 23 ապրիլի 2026 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ղեկավարած ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության վարչությունը արտահերթ նիստի ընթացքում վերանայել է ընտրություններին մասնակցության հարցը և որոշել հրաժարվել մասնակցությունից՝ հաշվի առնելով քաղաքական վերջին զարգացումները։ Հայտարարության մեջ նշվում է, որ որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։ «Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր մասնակցության մասին և հրապարակել էր իր նախընտրական ցուցակի առաջին տասնյակը, որտեղ ընդգրկված էին Օֆելյա Ավագյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ռուբեն Մելքոնյանը, Լյովա Մխիթարյանը, Նաիրա Մարտոյանը, Իվան Աղազարյանը, Արթուր Մուրադյանը, Մարիամ Մովսիսյանը և Սարգիս Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |