ՀՀ նախագահն ու վարչապետը, այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդ![]() 24 ապրիլի 2026 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ և ծաղիկներ են խոնարհել անմար կրակի առաջ։ Մինչ արարողության մեկնարկը, հուշահամալիրում կենդանի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Այնուհետև զոհերի հիշատակին իրենց հարգանքն են հայտնել նախարարները, Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |