Գարեգին Բ-ի նախագահությամբ Ծիծեռնակաբերդում կատարվել է բարեխոսական կարգ

Գարեգին Բ-ի նախագահությամբ Ծիծեռնակաբերդում կատարվել է բարեխոսական կարգ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ միասին, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի արարողություններին։

Կաթողիկոսը հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, որից հետո անմար կրակի մոտ իր նախագահությամբ կատարվել է նահատակների բարեխոսական կարգը, հայտնում է Արմենպրեսը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում կաթողիկոսն ասել է, որ Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ «միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---