Չեխիայի դեսպան․ Մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին![]() 24 ապրիլի 2026 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,-գրել է Չեխիայի դեսպանը։ Նա նաև մեջբերում է արել չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից, որտեղ նա պատմել է հայերի ողբերգության մասին: «Ես տեսա տառապող ժողովրդի անվերջ քարավաններ՝ ուժասպառ, քաղցած, մարդկային արժանապատվությունից զրկված։ Հայ ժողովուրդը դատապարտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև աներևակայելի տառապանքների»,-գրել է Հանսան։ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |