Հունաստանի նախագահ. Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն![]() 24 ապրիլի 2026 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն, ասվում է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ: «Այսօր՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որը մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն զոհերի հիշատակին»,-նշել է Հունաստանի նախագահը, հայտնում է Արմենպրեսը Հունաստանի նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով: Նա ընդգծել է, որ այս հիշողությունը ներկայացնում է պատասխանատվություն՝ ինչպես զոհերի, այնպես էլ պատմական ճշմարտության հանդեպ՝ կանխելու մոռացությունը և դրա հետևանքով առաջացող ռևիզիոնիզմը, բռնությունն ու անհանդուրժողականությունը։ «Հունաստանն ու Հայաստանը կապված են համատեղ փորձությունների, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով։ Ժամանակակից միջազգային համատեքստում, որը բնորոշ է ճգնաժամերին, հակամարտություններին և անորոշությանը, ժողովուրդների միջև խաղաղության, փոխըմբռնման և համագործակցության նկատմամբ հանձնառությունն ավելի կարևոր է դառնում։ Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն՝ ապահովելու համար, որ պատմության ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն»,-շեշտել է Տասուլասը։ Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1999 թվականին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |