Կիպրոսի ԱԳՆ․ Հիշում ենք զոհերին՝ «այլևս երբեք»

Կիպրոսի ԱԳՆ․ Հիշում ենք զոհերին՝ «այլևս երբեք»

PanARMENIAN.Net - Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, որը հրապարակվել է գերատեսչության X-ի պաշտոնական էջում:

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը։ Այլևս երբեք»,-ասվում է գրառման մեջ:

Կիպրոսի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 թ.: 2015-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---