Թբիլիսիում հայերին չեն թույլատրել ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ![]() 24 ապրիլի 2026 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում հայերին չեն թույլատրել ապրիլի 24-ին ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ: Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը նշել է, որ իրենք ժամանակին դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և ՆԳՆ, սակայն մերժում են ստացել հենց տվյալ վայրում միջոցառումը անցկացնելու հարցում, հայտնում է «Էխո Կավկազան»: Բաղդասարյանը ներկայացրել է, որ մերժման մեջ նշվել է՝ օրենքի համաձայն անհրաժեշտ է ապահովել հավասարակշռություն հավաքների ազատության և հասարակական անվտանգության, ինչպես նաև այլ անձանց իրավունքների միջև, և տվյալ վայրում ակցիան կարող է խախտել այդ պահանջները, ինչի պատճառով առաջարկվել է փոխել վայրը կամ ժամանակը։ Սակայն համայնքը մերժել է այդ տարբերակը՝ ընդգծելով, որ իրենց համար կարևոր է ակցիան անցկացնել հենց Թուրքիայի դեսպանատան մոտ։ «Հայկական համայնքը հրաժարվում է այլ վայրում միջոցառում անցկացնելուց, մենք չենք դիտարկում որևէ այլ հասցե, բացի Թուրքիայի դեսպանատան տարածքից։ Հետևաբար որևէ միջոցառում չենք նախատեսում»,-ասել է Բաղդասարյանը։ Համայնքը նաև նշել է, որ նման մոտեցումը չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին և կարող է խաթարել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Նրանք ընդգծել են, որ հասարակության բոլոր խմբերը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները, պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց դիրքորոշումները։ Նշվել է նաև, որ նախատեսվող ակցիայի նպատակը եղել է խաղաղ ձևով հիշատակի պահպանումը, զոհերի հարգումը և Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը։ Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն թույլատրել է համայնքի մեկ այլ նախաձեռնություն՝ երթ Իսանի մետրոյի կայարանից դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։ Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |